Զատկածեսը Եղվարդում

Այսօր ես իմ դասարանով գնացինք Եղվարդ։ Այնտեղ մենք գնացել էինք հյուր քոլեջի երեխաներին։ Մենք միասին պարել ենք զատկական պարեր, երգել ենք զատկական երգեր։ Իսկ հետո մենք ձվախաղեր խաղացինք, զատկածես նշեցինք, հետո էլ մենք գնացինք վանք, իսկ հետո մենք նկարեցինք զատկածես։ Ես նկարեցի վանքը։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք պետք է նաև խնամենք, որ ծառները ուրախանան և շատ օդ կլնի։ Երկիրը կանաչելու է ու ամբողջ Երկիր մոլորակը կլցվի թթվածնովը Մարդիկ շատ պտուղներ կքաղեն, որ ուտեն։ Կենդանիները ու մարդիկ շատ երկար կապրեն։ Ես որոշել եմ շատ ծառեր տնկել․ քանի որն հասկանում եմ դրանց կարևորությունը։

Գարնանամուտ

Երբ գարունը գալիս է եղանակ տաքանում է, ծառեր ծաղկում են, դուրս է գալիս կանաչ խոտը, թռչունները վերադառնում են։

Երբ ծառերը ծաղկում են, բնությունը գեղեցկանում է։

Երբ արևը ժպտում է, եղանակը ուրախանում է։

Հորինուկ

Միլիոն տարի մեզանից հետո Բևեռում շատ տաք է լինելու, քան հիմա։ Ջերմաստիճանը միլիարդ աստիճան հարյուրից մեծ է լինելու կրակից էլ բարձր, և ամեն ինչ կտաքանա, նույնիսկ՝ մտքերը։ Այնքան տաք կլինի, որ մտքերը կգրվեն կրակով։ Մեկ-մեկ Բևեռում սառն է լինում։ Արևադարձում սառելու են ծովերը։ Արևադարձում չեն կարողանա խաբեն։ Եթե արդեն անցներ միլիոն տարի հիմա օվկանոսները կլինեին գույնզգույն, մարդիկ կթռչեին, ինքնաթռները կթռնեին ծիտիների պես։

Շունն ու կատուն իմ տպավորությունները

Մենք դասարանով գնացել էինք Պատանի հանդիսատես թատրոն։ Այնտեղ մենք դիտեցինք <<Շունն ու կատուն>> ներկայացումը։ Ինձ դուր եկավ ներկայացումը, այն շատ հետաքրքիր է, դերասաները լավ էին խաղում։ Ես շատ կուզեմ նորից գնամ թատրոն։