Ուսումնական ձմեռ

Այս ձմեռ ես կարդացել եմ Հ. Ք.Անդերսեն Լուցկիներով աղջիկը, Մեսրոպ Մաշտոց. Շարական, Վահագն Դավթյան Իջնում է ձյունը, իջնում լույսի պես, Ամանորյա հրաշք, Հեքիաթ փշատերև ծառի մասին պատմությունները։ Ինձ ամենաշատ դուր է եկել  Լուցկիներով աղջիկը պատմությունը, որովհետև չնայած, որ աղջկա կյանքը շատ տխուր էր և դժվար, նա գնում է երկինք, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ, և իր տատիկի հետ դիմավորեց Նոր տարին։

Ես դիտել եմ Տանը մենակ 1 և Տանը մենակ 2 ֆիլմերը և Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց մուլտֆիլմը։ Տանը մենակ 1 և Տանը մենակ 2 ֆիլմերը շատ ծիծաղելի են։ Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց մուլտֆիլմը պատմում է, որ Սուրբ ծնունդը դա Հիսուսի ծննդյան օրն է և Հիսուսը մեծագույն նվերն է աշխարհին։