Խուտուտ ու առվակ

  • Կարդա՛ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․» բանաստեղծությունը։

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց և առվակ ծիծաղից հոսեց դեպի ծով


2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։

Խուտուտ ու առվակ


3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Ձուկ։ Բարև առվակ արի ես քեզ խուտուտ անմ

Առվակ։ ոչ ոչ ես ուզում եմ քնել

Ձուկ։ ոչինչ քեզ բան չի լինի

Առվակ։ ԱԱԱԱԱ հա հա հա հա հա վայ սպասիր!

Համերգ

  1. Կարդա՛ Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։

Ունկնդիրն-լսել

հավիտենական-անվերջ

մտախոհ- մտազբաղ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։

Բնության ձայներ նման են համերգին։

  1. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։

243-1=242

242:2=121

121+1=122

121, 122

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։

442:2=221

221+1=222

221-1=220

220, 222

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։

212:2=106

106+1=107

106-1=105

105, 107

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։

213:3=71

71-1=70

71+1=72

70, 71, 72

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը  219 է։

219:3=73

73+1=74

73 -1= 72

72, 73, 74

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։ 

135: 3=45

45-1=44

45+1 = 46

44, 45, 46

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։  30+60+90=180

Ջանի Ռոդարի․ Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ, երբ, սուրբ, ավելորդ։

2.Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

ակնթարթ= ակն + թարթ

քմահաճույք=քմա+հաճույք

քաղհան=քաղել +հանել

3.Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-

բ/ սիրուն-

գ/ բղավել-

դ/ դաշտ -պարտեզն

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

մարդկանց մի մասը ասում են, որ նա վհուկեր, իսկ մյուս մասը ասում են, որ նա բարի ոգի ա։

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Որ ձայնաից տանձերը թափվեյն

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Որ հարևաներ որոշեն թե, որ Ջելսոմինոն վհուկ է, կամ չէ։

Թեստային աշխատանք․ 09․03․2023թ․

Հ․ Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ, քաղցր, վերադարձել, իջավ,
       

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք-պատահար

ուրախ-երջանիկ

վայրկյան- ակնթարթ

զիլ -բարձր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

Ծիծեռնակ-ծիծեռնակներ

գյուղ- գյուղեր

Ձու -ձվեր

բուն-բներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

պատահել — պատահեց

հայտնվել — այտնվեց

շտապել — շտապեց

կատարվել — ատարվեց

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակները ամեն տարի նորոգում են իրենց բները։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որոհետև կատուն կերավ ձագին։