Թեստային աշխատանք․ 26․04․2023թ․

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

եղբայր, հարյուր, պատմվածքը, հեքիաթի

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ-սիրուն
բ/ շատ—լիքը
գ/կախարդական-դյութական

դ/ մեծ-հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

հասկանալ- հասկանում ենք

ճանաչել-ճանաչում ենք կմտվտսլ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա, Նա թռել եկել էր մի մոլորակից։

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները թվեր շատ են սիրում։

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Вулканические озера

Вулканические озера это озер каторй биваюти в вулканв. Это образуются после извержения вулканов, когда кратер забивается обломками горной породы и вулканической массой, а затем заполняется дождевой водой, при наполнении водой вулканического кратера, кальдеры или маара.

могут быть довольно большими и долговечными. Например, озеро Тоба (Индонезия) образовалось после извержения около 75 000 лет назад. Озеро Тоба является крупнейшим кратерным озером в мире, протяженностью около 100 км на 30 км и глубиной 505 метров в самой глубокой точке. 

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին

վարդ 

տարօրինակ

անգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը

որտեղ-բարդ 

մատը  -պառզ

քաղաքային -ածանցավոր

գրիչը — ածանցավոր

4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

գոյական- տներ, երկիր

ածական- սուր

բայ-կառուցված էին,

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց —ճամփորդել
բ/պետք է վճարեք—պետք է վճարել
գ/ասաց—ասել
դ/երազում էր—երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար—սովորիր——:
բ/Խաչն իմն է ——— զորությունը —— ես գիտեմ:
գ/Փողոցում —— գտածը ——— փողոցում էլ կկորցնես:
դ/——այսօրվա—— գործը վաղվան չեն թողնի:

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
——Արևածաղիկ———

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

Պատմողական։ Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

Հարցական։ Սա ի՞նչ երկիր է

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Առաջադրանք դասարանում և տանը

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին (պատմողական): Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար (պատմողական):

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը( հրամայական ):

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը( հարցական ):

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը( պատմողական):

Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Կազմի՛ր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

Նա գնացել եր տուն(պատմողական

Ես խաղում եմ բռնոցի(պատմողական

Գն՛ա դուրս (հրամայական

Դասերտ ար՛ա (հրամայական)։

Ինչ՞ու է երկինք կապույտ ( հարցական

Ի՞նչ է քո անունը ( հարցական

Ուռ՜ա դասեր ավառտվեցին ( բացականչական

Վա՜յ միամիտ եղավ ( բացականչական

Ջաննի Ռոդարի․ Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Без названия (3)

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

կենդանաբանական, ճամփորդել ճամփա ընձուղտ կեսօրին

  1. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

կես+oր=բարդ

արև+ա+մուտ=բարդ

ձանձր+ալի= ածանցավոր

աշխարհ=պարզ

ճանապարհ+որդ= ածանցավոր

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: պարտեզ, ճամփա, մայրամուտ,

  4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: հասկանալի, առավոտ, տարբեր, մտնել

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: մեծ, տարօրինակ, ձանձրալի

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

слoварная робота

Гудели – шумели

Березняк – березовый лес

Душистый – ароматный

Проносились – пролетали

Скрылись – спрятались

Отправились – пошли

Выбрался – вылез, вышел

Частый – постоянный

Вытащил – вынул

Скакали – прыгали

Грива – волосы

Чудесные – красивые