Հաշվետվություն հունվարյան ճամբարի մասին

Ես ձեզ կպատմեմ, թե մենք ինչ ենք արել հունվարյան ճամբարի ժամանակ։ Մենք նշել ենք Դդմածեսը, դդումներ ենք ներկել, դդումներով խաղ ենք խաղացել, գնացել ենք Գեղասահքի դպրոց և սահել սառույցի վրա, ունեցել ենք սպորտային խաղեր և ստուգատես։ Գնացել ենք ճամփորդության Սևաբերդ։ Այնտեղ շատ ձյուն կար, մենք խաղացինք ձնով։ Մեզ հյուր էին եկել Ավագ դպրոցի սովորողները, մենք խորհուրդ տվեցինք, թե ինչ գրքեր կարդալ, նաև խաղացինք վիկտորինա։



Գեղասահքի դպրոցը

Ես այսօր իմ դասարանի հետ գնացել էի Գեղասահքի դպրոց։ Երբ մենք հասանք, հագանք չմուշկները ու քշեցինք սառույցի վրա։ Ես սկզբից վախենում էի, բայց մի քիչ հետո ես կարողացա քշել։ Ես ընկա երկու անգամ։ Մեր օրը շատ լավ անցավ։ Ինձ շատ դուր եկավ այս օրը։

Սևաբերդի ճամփորդությունը

Ես իմ դասարանի հետ միասին նստեցինք ավտոբուս և գնացինք Սևաբերդ։ Եղանակը մինուս 18 էր։ Երբ մենք իջանք ավտոբուսից շատ ուրախ էինք։ Այնքան շատ էր ձյունը, որ խորտակվում էինք։ Մենք բարձրացանք սար, խաղացինք ձնագնդիկ, հետո վերադարձանք տուն։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Մենք այս տարի սովորել ենք այս առարկաները՝ Մայրենի, Մաթեմատիկա, Ռուսերեն, Անգլերեն ու Ընտրություն։ Ես Ընտրությունից ընտրել եմ տեխնոլոգիան։ Այս շրջանում ես շատ նոր բաներ եմ սովորել ՝ բլոգ բացել և վարել, եռանիշ թվերով գործողություններ անել, ավելի լավ կարդալ ու գրել։ Մենք ունեցել ենք ճամփորդություններ դեպի Թեղենյաց սար, Ծաղկեվանք, Կոմիտասի թանգարան։ Իմ համար ամենահետաքրքիրը բլոգի վարելն ու նկարելն է։