Ձյան մասին

Ես կպատմեմ ձյան մասին ինչ որ գիտեմ։ Ձյունը սառած ջուր է։ Ձյունը սպիտակ է որովհետև արևի սպիտակ լույսը ընկնելով ձյան ծածկոցի վրա անդրադառնում է ձյանը տալով սպիտակ գույն։ Ձյան 2 իրար նման փաթիլներ չկան։ Սովորական ձյան փաթիլի չափը 5մմ է բայց ԱՄՆ-ում հայտնաբերել են ամենամեծ փաթիլը որը եղել է 38սմ։

Մարտիրոս Սարյան — Հայաստան կտավ

Ես նկարել եմ Հայաստան կտավը, որը նկարել է Մարտիրոս Սարյանը։ Ես ընտրել եմ Հայաստան կտավը, որովհետև այն ինձ շատ է դուր եկել։ Մարտիրոս Սարանը նկարել է անբողջ Հայաստանը՝ սարերը, բնությունը, քաղաքը։ Նկատե՞լ եք որ նկարի վրա նկարված է նաև ավտոմեքենա։ Ես հիմա ձեզ կպատմեմ դրա պատմությունը։ Երբ Մարտիրոս Սարանը նկարում էր այս նկարը, երեխան ասում է <<ինչպե՞ս ենք ճամբորդելու ամբողջ Հայաստանով, նկարիր ավտոմեքենա որ կարողանանք անցնել ամբողջ Հայաստանով>>։ Եվ Մարտիրոս Սարանը նկարում է փոքրիկ ավտոմեքենա։

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՏԱՎԸ
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՏԱՎԸ

Ես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ես իմ դասարանով երեկ գնացել եմ Կոմիտասի թանգարան։ Մեզ պատմեցին Կոմիտասի մասին։ Մենք տեսանք երեք սրինգ ու երկու դաշնամուր։ Մենք տեսանք նաև Մարտիրոս Սարյանի նկարները։ Մեզ պատմեցին որ Սարյանը նկարում էր Կոմիտասի երգերի տակ որովհետև Կոմիտասի երգերը նրան ներշչում էին նկարելու ժամանակ։ Մենք էլ նկարեցինք Կոմիտասի երաժշտության տակ։

Ինչի՞ համար է իմ ուղեղը

Ուղեղը ամենակարևոր օրգանն է։ Ուղեղի օգնությամբ ես միտքը դարձնում եմ գործողություն։ Ուղեղը ղեկավարում է ամբողջ մարմնի շաժումները և օրգանների աշխատանքը։ Ուղեղը ղեկավարում է նաև մարմնի ռեֆլեքսները որոնք պաշտպանում են մեզ։