Առաջադրանք 1

Բլոգային աշխատանք

  • Տեղադրի՛ր բլոգի հղումը, գրի՛ր բլոգումդ հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դի՛ր վերնագրի վրա:

Emilygabrielyan.edublogs.org

Թեստային աշխատանք 6 Մայիսի

Թռչող հավը 5 Մայիսի

Մանուկ-խան 4 Մայիսի

Գրի՛ր վարժությունները 27 Ապրիլ

Ապրիլի 26

Մի գարնան առավոտ

  • Գրի՛ր, թե քո բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու:

Առաջին ուսումնական շրջան

Երկրորդ ուսումնական շրջան

Ուսումնական երրորդ շրջան

Լուսանկարչություն

Մաթեմատիկայի ստուգատես

Մայրենիի ստուգատես

  • Ներկայացրո՛ւ որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում (եթե այդպիսին կա) և գրի՛ր, թե ինչու ես հավանում:

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներիդ վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ծնողներս մտածում են, որ բլոգային ուսուցումը լավ է մեզ համար, և երբ մենք սխալներ ենք անում, հեշտությամբ կարող ենք դա ուղել:Թեստային աշխատանք

Ответить на вопросы

Ответьте на вопросы, используя глаголы нести, вести или везти. Модель : – Куда ты идёшь с книгами? – Я несу их своему другу?

1. Куда идёт этот мужчина с новогодней ёлкой? Он несёт новогоднюю ёлку домой.
2. Куда идёт экскурсовод с туристами? Экскурсовод везёт туристов на экскурсию.
3. Зачем эта почтовая машина едет к вокзалу? Почтовая машина везёт почту.
4. Куда едут машины с хлебом? Машины с хлебом везут хлеб в магазины.
5. Куда идёт мама с ребёнком? Мама несёт ребёнка домой.
6. Куда идут студенты с книгами? Студенты несут книги в класс.
7. Куда идёт учительница со школьниками? Учительница везёт школьников на концерт.
8. Куда идёт твой дедушка с собакой? Мой дедушка несёт собаку к ветеринару.

Вместо точек вставьте глаголы нужного вида.

1. Обычно я делаю домашнее задание долго, но сегодня упражнения были лёгкие, и я сделал задание быстро. (делать – сделать) 2. Каждый день я встречаю Анну в кафе, а вчера я встретила её в библиотеке. (встречать – встретить) 3. Самир часто звонит домой по мобильному телефону, но сегодня утром он позвонил по «Скайпу». (звонить – позвонить) 4. Сергей часто покупает в киоске зазеты, а в субботу он купил журнал. (покупать – купить) 5. Иногда я отдыхаю летом в горах, а в прошлом году я хорошо отдохнул отдохнутьна море. (отдыхать – отдохнуть) 6. Каждый день Омер берёт на урок книги и тетради, но сегодня он взял только тетрадь. (брать – взять) 7. Я положила ручку в карман, но обычно я кладу её в сумку. (класть – положить) 8. Часто преподаватель говорит нам, что у нас скоро будет экзамен. А сегодня он сказал нам, что экзамен будет послезавтра. (говорить – сказать).

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։- Արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ամեն ինչով։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ — Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։- Իր սապատներում ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ուղտի սապատներում ճարպեր են կուտակված։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չցանկանա։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Հաստ բուրդ

Մեծ կենդանի

Սոված ուղտ

Մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

՝ առաՋին, կեսՕր, բարՕրություն, վերԵլակ, հորԱղբայր, դասԸնկեր, տարՕրինակ, անՕգուտ

Թռչող հավը

Լինում է չի լինում մի հին հավանոց է լինում։ Հավանոցում ապրում էին շատ հավեր։ Նրանց մեջ էր ապրում մի հավ, որի անունը Փռչոտ էր, քանի որ նրա փետուրները ավելի երկար էին և փրչոտ։ Նա մի գաղտնիք ուներ, նա կարող էր թռչել: Ոչ միայն կարողանում էր մի փոքր ցատկ անել, այլ կարող էր երկնքով ճախրել:

Մի անգամ Փռչոտը դուրս է թռչում հավաբնից։ Նա տեղյակ էր հավաբնի շրջապատում եղած ամեն ինչի մասին, բացի մի վայրից։ Եվ նա ուզում էր պարզել թե ինչ կա այնտեղ։ Փռչոտը թռչում է այդ ուղղությամբ և տեսնում է մի լիճ և լճում բադեր։ Նա իջնում է լճափի մոտ։ Բադերից մեկը տեսնելով նրան, լողալով մոտենում է և հարցնում․

-Ո՞վ ես դու, և ի՞նչ ես անում այստեղ։

-Ես թռչող հավ եմ, անունս Փռչոտ է,-պատասխանում է հավը,-ես ուզում էի պարզել թե ինչ կա այստեղ։

-Ուրեմն բարի գալուստ մեր լիճ։ Ես Կարմիրն եմ։ Սա մեր տունն է, մենք ընտանիքով այստեղ ենք ապրում,-ասում է բադը։

Նրանք ընկերացան։ Նրանք որոշեցին միասին թռչել և ուսումնասիրել շրջակայքը։ Հետո Կարմիրի գլխում մի հարց ծագեց, թե որտեղից է եկել Փռչոտը և խնդրեց նրան, որ ցույց տա իր տունը։ Փռչոտը պատասխանեց․

-Ես եկել եմ ձեր լճի կողքի հավանոցից։ Արի գնանք մեր տուն։

Հավանոցում հավերը Փռչոտին էին փնտրում երբ տեսան նրան մի բադի հետ երկնքից թևերը թափահարելով իջնելուց։ Շա՜տ զարմացան և մոտեցան նրան ու սկսեցին հարցեր տալ, թե որտեղից սովորեց թռչել։ Փռչոտը խորամանկ ժպտալով ասաց, որ մանկուց էլ իմացել է թռչել, և դրա պատճառը իր երկար փետուրներն են։ Հավերը ուրախության և նախանձով լցվեցին իմանալով նրա գաղտնիքը։

Որոշ հավեր որոշեցին որ իրենք էլ պետք է սկսեն թռնել, նրանք միասին հավաքվելով սկսեցին շատ փորձել։ Իրար վրա բարձրանալով հասան ցանկապատի եզրին և չկարողանալով օդում մնալ ընկան ցանկապատի մյուս կողմը։ Նրանք գլորվեցին և ընկան վանդակավոր թակարդը, որը դրված էր առնետների համար։ Նրանք սկսեցին օգնություն կանչել։

Փռչոտը իմանալով այդ մասին թռնում է իր ընկեր Կարմրիր մոտ որպեսզի միասին գան և օգնեն հավերին։ Կարմիրը օգնության կանչեց իր մյուս բադ ընկերներին, որպեսզի կարողանան միացյալ ուժերով բարձրացնել ծանր վանդակավոր թակարդը։ Բադերը սիրով համաձայնվեցին օգնել։ Բոլորը միասին Փռչոտի առաջնորդությամբ կարողացան ոտքերով բռնել թակարդից և թևերը արագ թափահարելով բարձրացնել թակարդը։ Հավերը արագ փախան վանդակավոր թակարդի տակից։

Եվ հավերը կորցրեցին նախանձը և շնորհակալություն հայտնեցին Փռչոտին և բադերին իրենց ազատելու համար, իսկ մնացած հավերը ծափ էին տալիս իրենց։

Прочитать отрывок из книги Джонатана Свифта «Путешествия Гулливера» 

Путешествие в ЛилипутиюDownload

Ответить на вопросы:

  • Была ли знакома герою страна, в которую он попал? Почему ты так думаешь?

Герою страна была не знакомо потому что он удивился когда он проснулся.

  • Как автору удается показать, что в стране лилипутов Гулливер был великаном?

Маленькие человечки бегали по всему телу Гулливера.

  • Опиши внешность, характер, поступки Гулливера.

У Гулливера были густые длинные волоси, он был спокойным, и не паниковал, он пожалел лилипутов.

  • Какие моменты позволяют судить, что лилипуты опасались Гулливера? Были ли у них причины для этого?

Для лилипутов Гулливер был великаном и поэтому они боялись его.

  • Можно ли человечков назвать трусами?

Нет, они были храбрыми.

  • О чем важном хотел рассказать автор?

Если кто-то маленький это не означает что он слабый.

  • Как бы ты озаглавил этот отрывок?

Большая добыча

Մանուկ-խան

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։

հարու կտա — պոզահարել

խնդություն-ուրախություն 

նշանավոր- հայտնի

աղախին-ծառա

 շահի — մանրադրամ

չքավորություն-աղքատություն

զուրկ — զրկված

Փառաշ (ֆարրաշ) — արքունիքի ստորին պաշտոնյա

 երեսի գույնը նետած — սփրթնած

հանաք-կատակ 

գանգատ — բողոք

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Մանուկը, Բաղդադ, Աստված, Սողոմոն, Ավագ, Թիֆլիս

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Բարեկենդան 

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

 իմաստուն — խելացի,

համրանալ-ձայնը կտրել,

խնդություն-ուրախություն ,

անշուք -հասարակ,

չքավոր-աղքատ,

աղախին-ծառա,

խուրջին-ուսապարկ,

պարգև-նվեր։

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

իմաստուն- հիմար

հարուստ-աղքատ,

անպատիվ-պատվավոր,

տխուր-ուրախ,

խավար-լույս,

ծանրություն- թեթևություն։

Բույսերի բազմազանությունը

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:
Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

Հարցեր
1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել:

Բույսերը արտադրում են թթվածին, իսկ առանց թթվածնի կյանք չի կարող լինել։


2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը:

Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:

3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում:

Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում:

4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր:

Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

Արշակունիների արքայատոհմ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։

Արշակունիների դրոշը

Տրդատ Առաջին

Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր։ Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ վերադարձավ Հայաստան։ Այսպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր:

Տրդատ I 52-88 թթ.

Տրդատի ուղևորությունը Հռոմ։Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։
Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին՝ որսերը։ Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։ Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրա` քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը…
Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը` նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում։ Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։

Ներոն կայսեր

Տրդատ III Մեծ

Տրդատ III Մեծը 298–330թթ.

Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը (298–330թթ.): Արշակունյաց արքայազն Տրդատը ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց` որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.`նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։

Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։


2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։

66-428թթ.


3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։


4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։

Հռոմում


5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։

Նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։


6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։

Խոսրով Կոտակը։ Դվինը։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին: Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  1. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը արտադրում են թթվածին։