Թռչող հավը

Լինում է չի լինում մի հին հավանոց է լինում։ Հավանոցում ապրում էին շատ հավեր։ Նրանց մեջ էր ապրում մի հավ, որի անունը Փռչոտ էր, քանի որ նրա փետուրները ավելի երկար էին և փրչոտ։ Նա մի գաղտնիք ուներ, նա կարող էր թռչել: Ոչ միայն կարողանում էր մի փոքր ցատկ անել, այլ կարող էր երկնքով ճախրել:

Մի անգամ Փռչոտը դուրս է թռչում հավաբնից։ Նա տեղյակ էր հավաբնի շրջապատում եղած ամեն ինչի մասին, բացի մի վայրից։ Եվ նա ուզում էր պարզել թե ինչ կա այնտեղ։ Փռչոտը թռչում է այդ ուղղությամբ և տեսնում է մի լիճ և լճում բադեր։ Նա իջնում է լճափի մոտ։ Բադերից մեկը տեսնելով նրան, լողալով մոտենում է և հարցնում․

-Ո՞վ ես դու, և ի՞նչ ես անում այստեղ։

-Ես թռչող հավ եմ, անունս Փռչոտ է,-պատասխանում է հավը,-ես ուզում էի պարզել թե ինչ կա այստեղ։

-Ուրեմն բարի գալուստ մեր լիճ։ Ես Կարմիրն եմ։ Սա մեր տունն է, մենք ընտանիքով այստեղ ենք ապրում,-ասում է բադը։

Նրանք ընկերացան։ Նրանք որոշեցին միասին թռչել և ուսումնասիրել շրջակայքը։ Հետո Կարմիրի գլխում մի հարց ծագեց, թե որտեղից է եկել Փռչոտը և խնդրեց նրան, որ ցույց տա իր տունը։ Փռչոտը պատասխանեց․

-Ես եկել եմ ձեր լճի կողքի հավանոցից։ Արի գնանք մեր տուն։

Հավանոցում հավերը Փռչոտին էին փնտրում երբ տեսան նրան մի բադի հետ երկնքից թևերը թափահարելով իջնելուց։ Շա՜տ զարմացան և մոտեցան նրան ու սկսեցին հարցեր տալ, թե որտեղից սովորեց թռչել։ Փռչոտը խորամանկ ժպտալով ասաց, որ մանկուց էլ իմացել է թռչել, և դրա պատճառը իր երկար փետուրներն են։ Հավերը ուրախության և նախանձով լցվեցին իմանալով նրա գաղտնիքը։

Որոշ հավեր որոշեցին որ իրենք էլ պետք է սկսեն թռնել, նրանք միասին հավաքվելով սկսեցին շատ փորձել։ Իրար վրա բարձրանալով հասան ցանկապատի եզրին և չկարողանալով օդում մնալ ընկան ցանկապատի մյուս կողմը։ Նրանք գլորվեցին և ընկան վանդակավոր թակարդը, որը դրված էր առնետների համար։ Նրանք սկսեցին օգնություն կանչել։

Փռչոտը իմանալով այդ մասին թռնում է իր ընկեր Կարմրիր մոտ որպեսզի միասին գան և օգնեն հավերին։ Կարմիրը օգնության կանչեց իր մյուս բադ ընկերներին, որպեսզի կարողանան միացյալ ուժերով բարձրացնել ծանր վանդակավոր թակարդը։ Բադերը սիրով համաձայնվեցին օգնել։ Բոլորը միասին Փռչոտի առաջնորդությամբ կարողացան ոտքերով բռնել թակարդից և թևերը արագ թափահարելով բարձրացնել թակարդը։ Հավերը արագ փախան վանդակավոր թակարդի տակից։

Եվ հավերը կորցրեցին նախանձը և շնորհակալություն հայտնեցին Փռչոտին և բադերին իրենց ազատելու համար, իսկ մնացած հավերը ծափ էին տալիս իրենց։

Published by

Էմիլի Գաբրիելյան

5-2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով