Ուսումնական ճամփորդություն 2024 — ամփոփում

Այս տարի ես ընտրել եմ լրագրող լուսանկարիչների ջոկատ։ Մենք ունեցել ենք ուսումնական ճամփորդություններ դեպի Ջրվեժ, Գեղասահքի մարզադպրոց և Կոնդ թաղամաս։ Ես մասնակցել եմ Ջրվեժ և Կոնդ թաղամաս ճամփորդություններին։

Ջրվեժում մենք ունեցանք ձմեռային մարզական խաղեր՝ դահուկներ և սահնակներ վարեցինք։ Իսկ Ալիյան բերել էր սնոուբորդ, և մենք վարեցինք ձյան վրա։

Երկու օր հետո գնացինք Կոնդ թաղամաս, որը Երևանի ամենա հին թաղամասերից մեկն է։ Կոնդում տեսա շատ հին տներ, նեղ փողոցներ։ Այնտեղ տեսանք Կոնդի հին եկեղեցի, որ ավերվածեր երկրաշարժ պատճառով

Ջրվեժի արգելոցում ես ու ընկերներս արջ էնք որսում

Մենք այսօր դասարանով և 4-1 հետ գնացել էինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ մենք բարձրացանք բլուրի վրա, որպեզի սահենք սահնակներով և դահուկներով։ Մենք մի քանի հոգով՝ ես, Աալիան, Ալենը, Դանին և Նժդեհը գնացել էինք արջ որսալու։ Մենք վերցրեցինք փայտեր, որ արջին սպանենք։ Իսկ մինչև մենք անտառում էինք մյուս երեխաները սահում էին սահնակներով և դահուկներով և պատրաստեցին մի մեծ ձնեմարդ, ես նույնպես սահեցի սահնակով, բայց ես դահուկներով չեմ սահել։

Անտառում Ալենը գտավ արջի հետքեր։ Երբ մենք անտառում ման էինք գալիս արջին Նժդեհը տեսավ ձների մեջ մի կտոր միս, այդտեղից մսի հոտ էր գալիս։ Մենք հեռվում նկատեցինք ինչ-որ մի շարժում։ Վերջում Աալիան անտառում գոռալով կանչում էր արջին, և հենց այդ ժամանակ արջի մռնչոց լսվեց, ու հենց այդ մասից մի շնիկ վազեց։

Մենք չգտանք արջին բայց մենք լավ ժամանակ անցկացրեցինք։ Մենք խաղացինք ձնագնդիկ և գլովեցինք ձյան վրա, հետո գնացինք հետ դպրոց։

Գիտելիքի օրը բարձունքին

Սեպտեբերի երկուսին մենք չորորդ դասարանցիներով գնացինք Մեղրաձոր։ Մենք հաց կերանք ու հետո բարձրացանք սար դեպի Թեժառույքի վանք։ Սարի ճանապարհը շատ դիք էր, իջնելը շատ բարդ էր, իսկ բարձրանալը բարդ չէր։ Երբ մենք հասանք սարի գագաթը, հաց կերանք։ Այնտեղ մտանք եկեղեցու մեջ, երգեցինք, իսկ հետո իջանք սարից և վերադարձանք դպրոց։

Զատկածեսը Եղվարդում

Այսօր ես իմ դասարանով գնացինք Եղվարդ։ Այնտեղ մենք գնացել էինք հյուր քոլեջի երեխաներին։ Մենք միասին պարել ենք զատկական պարեր, երգել ենք զատկական երգեր։ Իսկ հետո մենք ձվախաղեր խաղացինք, զատկածես նշեցինք, հետո էլ մենք գնացինք վանք, իսկ հետո մենք նկարեցինք զատկածես։ Ես նկարեցի վանքը։

Գեղասահքի դպրոցը

Ես այսօր իմ դասարանի հետ գնացել էի Գեղասահքի դպրոց։ Երբ մենք հասանք, հագանք չմուշկները ու քշեցինք սառույցի վրա։ Ես սկզբից վախենում էի, բայց մի քիչ հետո ես կարողացա քշել։ Ես ընկա երկու անգամ։ Մեր օրը շատ լավ անցավ։ Ինձ շատ դուր եկավ այս օրը։

Սևաբերդի ճամփորդությունը

Ես իմ դասարանի հետ միասին նստեցինք ավտոբուս և գնացինք Սևաբերդ։ Եղանակը մինուս 18 էր։ Երբ մենք իջանք ավտոբուսից շատ ուրախ էինք։ Այնքան շատ էր ձյունը, որ խորտակվում էինք։ Մենք բարձրացանք սար, խաղացինք ձնագնդիկ, հետո վերադարձանք տուն։

Ես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Ես իմ դասարանով երեկ գնացել եմ Կոմիտասի թանգարան։ Մեզ պատմեցին Կոմիտասի մասին։ Մենք տեսանք երեք սրինգ ու երկու դաշնամուր։ Մենք տեսանք նաև Մարտիրոս Սարյանի նկարները։ Մեզ պատմեցին որ Սարյանը նկարում էր Կոմիտասի երգերի տակ որովհետև Կոմիտասի երգերը նրան ներշչում էին նկարելու ժամանակ։ Մենք էլ նկարեցինք Կոմիտասի երաժշտության տակ։

Ծաղկեվանք

Երեկ մենք դասարանով գնացել էինք Արայի լեռ՝ Ծաղկեվանք։ Մենք բարձրացանք քայլքով դեպի եկեղեցի, միասին հաց կերանք, հետո գնացինք վանք ու մոմեր վառեցինք և իջանք դեպի ավտոբուս ու տուն գնացինք։ Մենք իմացանք Ծաղկեվանքի լեգենդի մասն։