Food

A) Whats you favorite food?

E) My favorite food is ramen because of the flavor of meat and soup.

A) how often do you go to restaurants?

E) I don’t go often.

A) Do you enjoy making food?

E) Yes i enjoy making food.

E) What food do you enjoy making?

A) I enjoy making so…

E) Where do you like eating food?

A) I like to eat food at KFC.

E) Whats your favorite food?

A) My favorite food is shrimp.

Թուղթն ու թանաքը

Այս պատմությունը մաքուր սպիտակ թղթի մասին էր, որը մի օր ամբողջը ծածկված էր թանաքով: Թուղթը կարծում էր, որ թուղթը կգցեն, բայց թղթի վրա թանաքը տառեր էր: Դրանից հետո թերթը օգտագործվել է որպես թերթ։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ նույնիսկ եթե դա անարժեք է, միշտ կան ինչ, որ մեկ, ով գնահատում է կեզ կամ քո արարքը։

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:

2.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Գեղեցիկ, խելացի, երկարամազ և կապուտաչյա քույր։
Ուժեղ, բարձրահասակ և տգետ եղբայր։
Սիրուն, կրթված, աշխատասեր և բարի մայր։
Գրքասեր, սևաչյա, թխահեր, ազնիվ և հզոր հայրիկ։
Ցածրահասակ, հոգնած և անմար սիրտ ունեցող տատիկ։
Քարե բռունցք ունեցող, բարեսիրտ և ալեհեր պապիկ։

3.. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Ես գնացել եմ դպրոց

Ի՞նչը ի՞նչ եղավ: Աթոռը շուռ եկավ

Ովքե՞ր ի՞նչ են անում: Նրանք խաղում են բռնոցի

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Շները վազում են

4. Ինչպիսի՛  հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է` վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, սուտ, կեղծավոր

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի  խավարումներ: Մարտի 17-21

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումըԱրեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 

English test

1.

a.

  1. watches

2) goes

3) plays

4) eat

5) asks

6) reads

b.

  1. she’s always late

2) We usually eat chicken on Monday

3) I always go shopping at the weekend

4) I’m usually tired at the morning

5) The teacher always smiles at us

6) I hardly ever eat fruit

c.

  1. Don’t answer/Answer

2)Don’t come / come again

3) don’t watch/ watch

4) don’t write/ write

5) don’t eat /eat

2.

a.

1)Thursday 2)Sunday 3)Monday 4)Wednesday 5)Tuesday 6)Saturday 7)Friday

b.

1) 12 o’clock 2) 7 o’clock 3) half past 11 o’clock 4) 20min past 6 o’clock 5) quarter to 12

c.

1)confused

2)angry

3)excited

4)bored

5)unhappy

․ Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան

1.Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

2.Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  անմիջապես  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

3.Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

4.Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։ Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:


2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։

3. Բառարանի օգնությամբ գտիր առաջին հատվածում ընդգծված բառերի հոմանիշները:

Չարագույժ-Չարագուշակ

Անգութ-անխիղճ

Դառնաշունչ-Խստաշունչ

Դալկանում-Դեղնել

Տխուր-տրտում

Անզոր-թույլ

Ահագին-շատ

Պայծառ-լուսավոր

Դալարագեղ-կանաչագեղ


4. Ընդգծիր երկրորդ հատվածում ընդգծված բառերի ածանցները:

Վերջին-ին

Որսկան-կան

Սոսկալի-ալի

Զարհուրելի-ելի

Հորթուկ-ուկ

Տաքություն-ություն

Հիշողություն-ություն

Ուշքը-ք

Օրհասական-ական
5. Ընդգծիր տրված բարդ բառերի երկրորդ արմատները և դրանցով կազմիր նոր բարդ բառեր:
Դառնաշունչ-շնչահեղձ, շնչակտուր,
մշուշապատ-մառախլապատ, շոկոլադապատ,
հովասուն-կաթնասուն
դալարագեղ-նրբագեղ,

Творительный падеж

Я пишу карандашом. Я ем вилкой. Я ем с семьёй. Мы гуляем с подругoмоиы. Она рисует ручкой. Я открываю банку открывашкой. Мы разговариваем с командой. Мы убираемся пылесосом. Я играю игры с братом. Я готовлю еду с напарником. Я делаю уроки с подругами.

Գործնական աշխատանք

  1. Ըստ ասացվածքի՝
    Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես;
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:
  2. Տրված բառերից ո՞րը իկ ածանցով փոքրացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Գունդ, մայր, մարդ, շուն, սագ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ լրաբեր, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
  4. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
    Հավատարիմ, վրձին, կայծակ, ցուլ, դեզ:
  5. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
    Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:
  6. Յուրաքանչյուր շարքում ո՞ՙր բառն է, որ գործողություն չի ցույց տալիս:
    1.Ննջել, նվագել, հորովել, արգելել, խռովել:
    2. Առաջանալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ:
  7. Սար, հեր, կեր, բուկ բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ: Սուր․ Սեր․ հուր․ հեր․ կար․ բակ․
  8. Պիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր: Գիտակ, դիտակ, շիտակ,
  9. Վերնազգեստ, հանկարծ, նպատակային, առարկա, ձայնավոր, քարտաշ, մրցավար, ճամբարային, դադարել բառերում հմտորեն թաքնվել են գոյականներ: Փորձիր գտնել դրանք: Ազգ, նավ, ակ, արկ, արտ, ցավ, նկար․ ամբար, դար,