Ջաննի Ռոդարի․ Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Без названия (3)

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

կենդանաբանական, ճամփորդել ճամփա ընձուղտ կեսօրին

  1. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

կես+oր=բարդ

արև+ա+մուտ=բարդ

ձանձր+ալի= ածանցավոր

աշխարհ=պարզ

ճանապարհ+որդ= ածանցավոր

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: պարտեզ, ճամփա, մայրամուտ,

  4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: հասկանալի, առավոտ, տարբեր, մտնել

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: մեծ, տարօրինակ, ձանձրալի

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Published by

Էմիլի Գաբրիելյան

5-2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով