Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ

Հայ մեծանուն գրող, հանճարեղ մտածող Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում։ Մանուկ հասակից գրել և տպագրել է բանաստեղծություններ։ Մշտապես տարբերվել է թե՛ տաղանդով, թե՛ արտասովոր պահվածքով։ Իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։

1․ Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։ Չարենցը ուսուցչի պաշտոնից բացի փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

2․ Ընկերը

Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում հայ գրականության ականավոր գործիչներից շատերի հետ։ Նրանց թվում էր Գուրգեն Մահարին։ Մահարին դառնում է գրողի գրական ընկերը։ Մինչև կյանքի վերջ նրանց ընկերությունը պահպանվեց, թեև Մահարին գտնվում էր աքսորում։

3․ Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը:

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

4․ Գրականության նվիրյալը

Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հյուգոյի, Պուշկինի, Մայակովսկու և ուրիշների գործերից, կազմել է դասագրքեր, հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ։

5․ Վերջին ճանապարհը

1934թ․-ին տպագրվում է Չարենցի վերջին գիրքը՝ «Գիրք ճանապարհի»-ն։ Սա նրա ստեղծագործական կյանքի ամփոփումն էր, ինչ-որ չափով նաև՝ ապաշխարությունը, որը, սակայն, չի ընդունվում տեղի իշխանության կողմից, և դառնում է գրողի դատավճիռը։

Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ Երևանի բանտում։

Published by

Էմիլի Գաբրիելյան

5-2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով