Ինքնաստուգում (5-րդ դասարան)

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր+հանել, դժ+բախտ, ան+հնար, չ+կամ, չ+գալ, դժ+գոհ, ան+հեռատես, արտա+բյուջե, ներմ+ուծել:

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:

շնագայլ, գինետուն, բուսականություն, անհույս, լուսավոր, տարեկան, այսօր

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դաս+ա+ցուցակ, չ+տես, մարդ+ա+կեր, յուղ+ոտ, հաց+աման, աման+եղեն, լուս+ավոր, լուս+ա+մուտ, ան+տեսանելի, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ, դռն+ակ, լավ+ություն, ան+հոգնել, դժ+գոհ, քար+ոտ, պարսկ+ուհի, հայ+ուհի, Վրա+ստան:

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

Խմորեղեն, Հայաստան, հնդկուհի, անհաշտ, դժգոհ, գարնանային

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

Բայ- Աշխատում է, խոսել, վազեց, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ։

Ածական- բարեսիրտ, գեղեցիկ, մեղմ, ազնիվ, դյութական, հաճելի, անսիրտ։

Գոյական- աշխատանք, հիշողություն, մազեր, գեղեցկություն, գրիչ, խոսք, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, Աշխեն, տնտեսուհի։

Published by

Էմիլի Գաբրիելյան

5-2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով