Շոկոլադե պանիր_15_05_2023թ_

Մի անգամ ես ու իմ ընկերները թռանք տիեզերանավով տիեզերք, որ վայրէջք կատարենք լուսնի վրա, որ իմանանք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ես շատ ուրախ էի։ Բայց պարզվեց, որ տիեզերանավում ինչ-որ բան կոտրվել էր, որովհետև մեր տիեզերանավին բախվել էին պանրե աստերոիդները, և դրա պատճառով մենք վայրէջք կատարեցինք սև ու դեղին մոլորակի վրա։ Այդ մոլորակը ամբողջությամբ շոկոլադից էր և պանրից։ Այդ մոլորակում ջրի տեղը շոկոլադ էր, իսկ ցամաքի տեղը պանիր։

Մեր տիեզերանավը պետք է վերանորոգե՜լ։

Ինչպես էին հայտնվել պանրե աստերոիդները

Երբ մոլորակը մոտենում է արևին իր միջուկը տաքանում է, իսկ հետո պանիրը ու շոկոլադը հալվում են և դառնում են կպչուն, իսկ մնացած պանրե կտորները թռնում են հեռու՜, հեռու՜ և դառնում են պանրե աստերոիդներ։ Իսկ մոլարակի վրա մնում են ծակեր և հետո հալվելու ժամանակ հալված պանիրը լցվում է ծակերի մեջ ոնց որ լիճ, ու ցամաքելուց դառնում է ուղիղ գետին։

Մեր մոլորակում կա աղի ջուր և քաղցրահամ, իսկ Շոկոլադե պանիրում կա երեք տեսակի՝ սպիտակ, դառը և կաթնային։

16_05_2023թ_

Մենք որոշեցինք շոկոլադե ծովի մեջ ուսումնասիրել, թե ինչեր գոյություն ունեն։ Շոկոլադե ծովի մեջ գտնվում էին պնդուկից ձկներ, և նրանց տեսակի անունը Պնդուկյան էր։ Պնդուկյան ձկները ապրում են մեկ օր։

Շոկոլադե պանիրում ամառվա մեկ օրը հավասար է երեսուն ժամի, իսկ ձմեռը՝ տաս ժամ: Այնտեղ շատ լավ էր և մենք որոշեցինք պանրով և շոկոլադով մեր նավը վերանորոգել։ Հետո մենք մեզ հետ վեցրեցինք շոկոլադներ և պնդուկյաններ ու մեզ հետ բերեցինք Երկիր։

Published by

Էմիլի Գաբրիելյան

5-2 դասարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով